Սա Երևանի մասնակցության ամենացածր ցուցանիշն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրություններին մասնակցության մասին
«Սա Երևանի մասնակցության ամենացածր ցուցանիշն է»,- այդ մասին ընտրությունների արդյունքների ամփոփոման ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Չեմ հիշում նման ցածր ցուցանիշ, բայց սա ընտրողների որոշումն է։ Ինչպես քվեարկելն է ընտրողի որոշումը, այնպես էլ՝ չքվեարկելը,- նշել է նա։
Հիշեցնենք՝ ժամը 20:00-ի դրությամբ՝ Երևանի ավագանու 2023թ. ընտրություններին 824 250 ընտրողներից մասնակցել է 324,553 քաղաքացի կամ 28.46 տոկոսը, հայտնում են ԿԸՀ-ից։
2018-ի ավագանու ընտրություններին նույն ժամանակահատվածում մասնակցել էր 370,323 քաղաքացի (43.65%)։
2017թ․-ին՝ 245.226 քաղաքացի (40.99%)