Շատ կանխատեսելի էր, տրամաբանական և ընկալելի երևանցիների պասիվությունն ընտրական պրոցեսին․ Կարապետ Պողոսյան
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Շատ կանխատեսելի էր, տրամաբանական և ընկալելի երևանցիների պասիվությունն ընտրական պրոցեսին, դա պայմանավորված էր հետևյալով`
️
չմասնակցելով նույնիսկ այն դեպքում, երբ անձամբ փաշինյանն էր վերջին օրերին քարոզարշավ անում, քաղաքացին նրան զրկեց բոլոր տեսակի լեգետիմությունից, հնարավորություն չտալով այլևս նույնիսկ 2021֊ի ընտրությունների քվեն շահարկելը
Իրականում այս ընտրությունները շեշտեցին մեկ բան, որ հասարակությունը այլևս չի խաղում նիկոլի օրակարգով, հասարակությունը ձգտում է իշխանափոխության և կարևորը նա չի, թե վաղը ով կլինի Երևանի քաղաքապետը, կարևոր է ում հետևից կգնա հասարակությունը, իսկ հասարակությունը այսօր ցույց տվեց, որ ինքը ընտրում է պայքարը այն ուժերի հետ, ովքեր չեն ունեցել մասնակցություն ադրբեջանաթուրքական իշխանազավթմանը, սրանով նաև բացառելով հաջորդ իշխանությունների կողմից պետականաքանդության մասնակիցների հավանական ներման գործընթացը
Մենք, կրկին պետականություն և հաղթանակներ կունենանք, այս ընտրությունները դրա մասին էին