Երևանի Էրեբունի վարչական շրջանի 10/18 ընտրատեղամասի նախնական արդյունքները
Հայտնի են Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող 10/18 ընտրատեղամասի նախնական արդյունքները:
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 134 ձայն,
«Հանրապետություն» կուսակցություն՝ 57 ձայն,
«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 56 ձայն,
«Մայր Հայաստան» կուսակցություն՝ 53 ձայն:
Մյուս կուսակցությունները հավաքել են ավելի քիչ ձայներ:
Հիշեցնենք՝ ժամը 20:00-ի դրությամբ՝ Երևանի ավագանու 2023թ. ընտրություններին 824 250 ընտրողներից մասնակցել է 234 հազար 553 քաղաքացի կամ 28.46 տոկոսը, հայտնում են ԿԸՀ-ից։
2018-ի ավագանու ընտրություններին նույն ժամանակահատվածում մասնակցել էր 370,323 քաղաքացի (43.65%)։
2017թ․-ին՝ 245.226 քաղաքացի (40.99%)