475-ից 122 ընտրատեղամաս ներկայացրել է ՏԻՄ ընտրական արդյունքները
122 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքներով՝ անցողիկ շեմը այս պահին հաղթահարել են հետևյալ ուժերը՝
1. «Քաղաքացիական պայմանագիր» - 32.28%
2. «Ազգային առաջընթաց» - 19․21%
3․ «Մայր Հայաստան» - 15.01%
4. «Հանրապետություն» - 11.64%
5․ «Հանրային ձայն» - 9.74%
Հիշեցնենք՝ ժամը 20:00-ի դրությամբ՝ Երևանի ավագանու 2023թ. ընտրություններին 824 250 ընտրողներից մասնակցել է 234 հազար 553 քաղաքացի կամ 28.46 տոկոսը, հայտնում են ԿԸՀ-ից։
2018-ի ավագանու ընտրություններին նույն ժամանակահատվածում մասնակցել էր 370,323 քաղաքացի (43.65%)։
2017թ․-ին՝ 245.226 քաղաքացի (40.99%):