Ավելի քան 200 տեղամաս ներկայացրեց ընտրական արդյունքները․ ինչ է հայտնի
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 211 տեղամասերի տվյալներ.
- Քաղաքացիական պայմանագիր՝ 33%,
- Ազգային առաջընթաց՝ 18,9%,
- Մայր Հայաստան՝ 14.89%,
- Հանրապետություն՝ 11.41%,
- Հանրային ձայն՝ 9,8%:
Հիշեցնենք՝ ժամը 20:00-ի դրությամբ՝ Երևանի ավագանու 2023թ. ընտրություններին 824 250 ընտրողներից մասնակցել է 234 հազար 553 քաղաքացի կամ 28.46 տոկոսը։
2018-ի ավագանու ընտրություններին նույն ժամանակահատվածում մասնակցել էր 370,323 քաղաքացի (43.65%)։
2017թ․-ին՝ 245.226 քաղաքացի (40.99%):