Ինչ արդյունքներ կան 263 ընտրատեղամասերի քվեարկության ամփոփմամբ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 263 տեղամասերի տվյալներ.
1. ՔՊ (Տիգրան Ավինյան) - 33.23%
2. ԱԱԿ (Հայկ Մարության) - 18.82%
3. ՄՀԴ (Անդրանիկ Թևանյան) - 14.9%
4. ՀԿ (Արտակ Զեյնալյան) - 11.34%
5. Հանրային Ձայն (Արտակ Գալստյան / Վարդան Ղուկասյան) - 9.76%
Հիշեցնենք՝ ժամը 20:00-ի դրությամբ՝ Երևանի ավագանու 2023թ. ընտրություններին 824 250 ընտրողներից մասնակցել է 234 հազար 553 քաղաքացի կամ 28.46 տոկոսը:
2018-ի ավագանու ընտրություններին նույն ժամանակահատվածում մասնակցել էր 370,323 քաղաքացի (43.65%)։
2017թ․-ին՝ 245.226 քաղաքացի (40.99%):