Միջազգային հանրությունը ականատես եղավ, որ «չկար շրջափակում»․ Հաջիևը Հայաստանին մեղադրել է մարդասիրական խնդիրների թատերականացման մեջ
Ինչպես արդեն տւեղեկացրել էինք Լաչինի միջանցքով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով Կարմիր Խաչը Արցախին հումանիտար օգնություն է փոխանցել։
Ադրբեջանի նախագահի օգնական և Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը սոցիալական ցանցերից մեկում հայտարարություն է տարածել, որում ասում է, թե իբրև սա Ադրբեջանի սկզբունքային, արդարացի, օրինական դիրքորոշումն է։
«Ամբողջ միջազգային հանրությունը հերթական անգամ ականատես եղավ, որ «չկար շրջափակում», այլ «կար» մարդասիրական խնդիրների և թատերական ներկայացումների միտումնավոր քաղաքականացում Հայաստանի և «անօրինական» խամաճիկ ռեժիմի, լոբբիստական խմբերի, որոշ արևմտյան կոռումպացված քաղաքական գործիչների և կողմնակալ լրատվամիջոցների կողմից՝ մարդկանց մոլորեցնելու և շահարկելու համար:
«Դիմակներն ընկնում են, իրականությունը մնում է. Ադրբեջանում գորշ գոտիների տեղ չկա»,- ընդգծել է Հաջիևը։