«Եկեք մի քիչ սպասենք»․ Ռուսաստանաբնակ քաղաքագետը՝ Երրորդ համաշխարհային պատերազմի հնարավոր մեկնարկի մասին
ՆԱՏՕ-ն պատրաստվում է աջակցել Ուկրաինայի հնարավոր հարձակմանը Ղրիմի վրա: Այս մասին հայտարարել է ռուսաստանաբնակ քաղաքագետ, արևելագետ Կարինե Գևորգյանը։
«Եկեք մի քիչ սպասենք։ Սեպտեմբերի 1-ին Վրաստանի տարածքում ավարտվեցին վարժանքները, ինչի արդյունքում 20 երկրների ռազմական նավեր հայտնվեցին Սև ծովում։ Նրանք կարող են այնտեղ մնալ 2 ամիս։ Մինչ օրս մեկ ամիս էլ չի անցել։ Սա շատ մտահոգիչ ժամանակ է»,- ասել է Գևորգյանը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ամերիկյան «Ջերալդ Ֆորդ» ավիակիրը վերջերս խարսխվել է Անթալիայի ափերի մոտ։
«Վերջին անգամ նա 2003-ին էր նավարկել այս վայրում, երբ Բուշը սկսեց արշավը Իրաքում՝ դուրս բերելով Սադամ Հուսեյնին: Իմ կարծիքով՝ նրանք ստեղծում են այդ լարվածությունը, որպեսզի ուկրաինացիների համար հեշտացնեն հարձակվել Ղրիմի վրա։ Անօդաչու թռչող սարքի վերջին հարձակումը հետախուզական էր»,- նշել քաղաքագետը։