Ղարիբաշվիլու հետ հանդիպման ժամանակ Էրդողանը նշել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկման կարևորության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ՝ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում։ Այս մասին հայտում են թուրքական լրատվամիջոցները։
Հանդիպման ընթացքում Էրդողանն ընդգծել է երկու երկրների միջև երկկողմ առեւտրի ծավալի ավելացման պոտենցիալը՝ առաջարկելով այն հասցնել 5 մլրդ դոլարի։
Քննարկելով «Միջին միջանցքի» իրագործման կարևորությունը՝ նախագահ Էրդողանն առանձնացրել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան երկաթուղու շտապ գործարկումը որպես կարևոր առաջնահերթություն։