Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Կապիկություն մի արեք, գոնե ամաչեք զոհված տղերքի շիրիմներից․ եթե ես միայնակ եմ պայքարում՝ ո՞րն է իմ պայքարի իմաստը․ Հերմինե Խաչատրյանը հիասթափվել է

Արցախյան պատերազմում զոհված Արթուր Վլադիմիրի Խաչատրյանի քույրը՝ Հերմինե Խաչատրյանը, վրդովված է․ նա իր պայքարում մենակ է մնացել։ 

Հերմինե Խաչատրյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում ընդգծեց՝ ուժեղ է և չի ընկճվել, բայց վիրավորված է ու վրդովված, որ ոչ ոք իր կողքին չի կանգնել։ 

Նա պատմեց, որ, իմանալով ադրբեջանական հումանիտար բեռի մասին, որպես զոհվածի քույր, անմիջապես եկել է, որպեսզի չթողնի թուրքի ալյուրը մտնի Ստեփանակերտ։ Հերմինեի կոչից հետո, մի քանի տասնյակ մարդ, դրոշակներով ու խմբերով միացել են ճանապարհը փակելու նախաձեռնությանը։ Սակայն, ինչպես Հերմինեն նկարագրեց, եկել են, նկարվել, լայվ արել ու հեռացել։

«Մի տասը հոգի մարդ մնաց»,- ասաց Հերմինե Խաչատրյանը։ 

Նա պատմեց, որ տեղում վրաններ են դրել, Արցախի դրոշը փակցել ու հերթափոխով վերահսկում էին, որպեսզի Ակնայով բեռ չանցնի։ Հերմինեի խոսքով` այս ամենը միտված էր նաև նրան, որ բացվի Քաշաթաղի միջանցքը։ Բայց դրանից մի քանի օր անց Ակնայով անցան հումանիտար բեռ տեղափոխող ռուսական բեռնատարները։

Հերմինեն կասկածներ ունի՝ եթե որևէ այլ միտում չկար, ապա ինչո՞ւ ռուսական բեռնատարները չգնացին Քաշաթաղի շրջանով անցնելու, ինչո՞ւ հենց Ակնայով որոշեցին բեռ տեղափոխել։

Դրանից բացի, բեռնատարների անցնելու պահին մի քանի տղերքով են եղել ու չեն կարողացել ոչինչ անել, քանի որ զենք չի եղել նրանց մոտ, իսկ Ստեփանակերտից էլ թույլտվության որոշում է եղել։

«Կուտը տալիս են էլի, հասկանո՞ւմ եք․ մի մեշոկ ալյուրով արցախցիներին խաբում են։ Ես այդ պահին այստեղ չէի, բայց եթե նույնիսկ այստեղ լինեի՝ չէի կարող ոչինչ անել․ տղերքն էլ ասին՝ էդքան զինված մարդու դիմաց ի՞նչ կարող էինք անել»,- մեզ հետ զրույցում ասաց Հերմինեն՝ հավելելով, որ նաև Ստեփանակերտից դիմակավորված մարդիկ են եղել՝ մեքենաների մուտքը խոչընդոտելու հնարավոր փորձը կանխելու համար։

Ինչ վերաբերում է այսօրվա՝ սեպտեմբերի 18-ի բեռների փոխադրմանը Ստեփանակերտ, ապա Հերմինե Խաչատրյանը հասել է ճանապարհին ճիշտ այն պահին, երբ բեռնատարներն արդեն անցել են տանկերի մոտով և շարժվել առաջ։

«Առավոտյան 7։30 էր, վազելով եկա, հասա, որ մեքենաների դիմաց կանգնեմ, վազելով գալիս եմ, որ չթողեմ անցնի, մեքենան թափով եկավ ու արհամարհական կողքովս անցավ, ոնց որ ես էնտեղ կանգնած չէի, հաշվի չառան անգամ, որ կին է կանգնած»,- ասաց Հերմինե Խաչատրյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում չեն փորձել վրաերթի ենթարկել։

Նա նկատում է, որ թեև արցախցիները խոստացան կանգնել իր կողքին այս պայքարում, բայց այսօր միայնակ է։ Ճիշտ է՝ 2-3 տղամարդ կան, բայց նրանք էլ բավական չեն բեռնատարների դիմաց կանգնելու համար։

Հերմինե Խաչատրյանը դեմ չէ բեռնատարներին, եթե դրանք անցնեն Քաշաթաղով ու լինեն ոչ թուրքական, իսկ այս պարագայում, ըստ մեր զրուցակցի, նշանակում է ընդունել ադրբեջանցիներին ու ինտեգրվել նրանց։

«Ասենք, մի օր ապրեցին այդ օգնությունը ստանալով՝ բա հետո՞»,- ասաց Հերմինե Խաչատրյանը։

Անդրադառնալով լուրերին, ըստ որի իր անունը կապում են  «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Ռուբեն Վարդանյանի հետ, Հերմինե Խաչատրյանը նկատեց, որ պայքարի ընթացքում մի անգամ է նա եկել, որի ժամանակ ինքը շատ չոր է ընդունել և խոսել Ռուբեն Վարդանյանի հետ։

«Գիտե՞ք, թե ինչու եկավ, եկավ, որ իմ պայքարը զրոյացնի, արժեզրկի։ Այստեղ պետք չէ գալ Ռուբեն Վարդանյանի նման կապիկություն անել։ Գոնե ամաչեք զոհված տղերքի շիրիմներից»,- ասաց նա։

Զոհվածի քույրը նկատում է, որ ինքը պատրաստ է շարունակել իր պայքարը, եթե իր կողքին կանգնեն արցախցիները, բայց քանի որ չեն կանգնում՝ հիասթափված է։ Իսկ քանի որ չի ցանկանում ինտեգրվել Ադրբեջանին, ուստի պահանջում է կամ իրեն զենք տալ՝ գնա շատերի հետ Քաշաթաղի միջանցքը բացելու և ազատագրելու Արցախը, կամ իր և իր զավակի համար հումանիտար ճանապարհ բացել՝ Արցախից դուրս գալու համար։

«Եթե ես միայնակ եմ պայքարում՝ ո՞րն է իմ պայքարի իմաստը»,- եզրափակեց Հերմինե Խաչատրյանը։

Զրուցեց՝ Արմինե Մկրտումյանը