Եթե պատկերը իսկապես այդպիսին է, ապա Նիկոլը մի այլ կարգի իրավիճակին չի տիրապետում․ ադրբեջանագետ
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««ՔՊ»-ն հավաքեց Երևանի բնակիչների ձայների 9%։ Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ (որը կարա սխալ լինի) սա նշանակում ա, որ նույնիսկ իրենց ենթակայության տակ, իրենցից կախման մեջ գտնվող պետաշխատողների զգալի մասը իրենց բոյկոտել է։ Սա իրականում դեմարշ էր այն մարդկանց կողմից, ովքեր բացահայտ արտահայտվել չեն կարող գործի բերումով, բայց անձնական զրույցներում իրենց դիրքորոշումը հայտնում են։
Ես անկեղծ թերահավատ էի, որ իրենք շատ են, ոմանց նույնիսկ անձամբ ճանաչելով։ Բայց եթե պատկերը իսկապես այդպիսին է, ապա նիկոլը մի այլ կարգի իրավիճակին չի տիրապետում»։