Իրանի ԱԳՆ-ն հույս ունի` Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքները կվերսկսվեն
Իրանի ԱԳՆ-ն հույս ունի, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքները կվերսկսվեն։ Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին մամուլի ասուլիսում ասել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասիր Քենանին։
«Մենք լավատես ենք, որ ձեռնարկված քայլերի ավարտի շնորհիվ ականատես կլինենք Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքի վերսկսմանը, և այդ գործընթացը համարում ենք ցանկալի և խոստումնալից»,- ընդգծել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։