Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացումը գործնականում Արցախի հայերի վերաինտեգրումն է «Ադրբեջանի» քաղաքական և իրավական տարածք․ Իգոր Կորոտչենկո
Ակնա-Ստեփանակերտ (խմբ.) ճանապարհի բացումը գործնականում Արցախի (խմբ.) հայերի վերաինտեգրումն է «Ադրբեջանի» քաղաքական և իրավական տարածք:
Ինչպես գրում է APA-ն՝ այս մասին հայտարարել է ռուսական «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ, իր ադրբեջանասիրությամբ հայտնի Իգոր Կորոտչենկոն։
Նրա խոսքով՝ որքան էլ «անջատողականներն» ու նրանց լոբբիստները խանգարեցին Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացմանը, ի վերջո,այս տրանսպորտային զարկերակը սկսեց աշխատել։
«Լավը հաղթում է չարին. Ինչքան էլ «անջատողականներն» ու նրանց լոբբիստները խանգարեցին Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացմանը, ի վերջո այս տրանսպորտային զարկերակը սկսեց աշխատել։ Միևնույն ժամանակ, Լաչինի ճանապարհով երթևեկությունը բացվել է՝ Ադրբեջանի օրենսդրությամբ սահմանված սահմանային և մաքսային ընթացակարգերին համապատասխան։ Հիմա «չկա» (չակերտները` NEWSPRESS.am) շրջափակում, զանգվածային սով, ցեղասպանություն։ Քարոզչական կեղևն ընկել է։ Փաստորեն, սա Արցախի հայերի գործնական վերաինտեգրման սկիզբն է «Ադրբեջանի քաղաքական և իրավական տարածք»»,- ընդգծել է նա: