120 000 խաղաղ բնակչության կյանքը վտանգի տակ է. աշխարհը չպետք է թույլ տա 2-րդ Հայոց ցեղասպանության կրկնություն. Վարդանյան
Ադրբեջանական զինուժը հրատակոծում է Ստեփանակերտը. 120 հազար խաղաղ բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների կյանքը հենց հիմա վտանգի տակ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Նա նաև հավելել է.
«Այս իրավիճակում Հայաստանի իշխանությունը պետք է ճանաչի Արցախը և պաշտպանի իր քաղաքացիներին:
Ողջ հայկական աշխարհը պետք է Արցախի ու արցախահայության կողքին լինի:
Աշխարհը չպետք է թույլ տա երկրորդ Հայոց ցեղասպանության կրկնություն: