Իրադարձությունների մասին հայ բնակչությանը զգուշացվել է SMS հաղորդագրությունների միջոցով. Հաջիև
Իրադարձությունների մասին հայ բնակչությանը զգուշացվել է SMS հաղորդագրությունների միջոցով: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով Արցախի նկատմամբ Բաքվի ռազմական ագրեսիան, որն Ադրբեջանը ներկայացրել է որպես տեղային «հակաшհաբեկչական միջոցառումների» մեկնարկը:
Ըստ Ադրբեջանի նախագահի օգնականի՝ «հակաահաբեկչական գործողությունների» մասին «նախազգուշացնող» SMS հաղորդագրություններ են ուղարկվել արցախահայությանը։
Հաջիևը նշել է, որ «բնակիչներին խնդրել են հեռու մնալ ռազմական օբյեկտներից»: