ԱԹՍ-ների, հրթիռա-հրետանայի հարվածներին զուգահեռ առաջնագծի միջդիրքային հատվածում ինտենսիվ մարտեր են․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԱԹՍ-ների, հրթիռա-հրետանայի հարվածներին զուգահեռ առաջնագծի միջդիրքային հատվածում ինտենսիվ մարտեր են:
Ադրբեջանը նախ տարբեր միջոցներից հատվածներ է հասցնում պբ մարտական դիրքերին, ապա փորձում գրոհել:
Մեր զինծառայողներն անձնազոհ գործողությունների միջոցով փորձում են կասեցնել թշնամու գրոհները»։