Սա ցեղասպանություն է, ուրիշ ոչինչ․ Արցախի ՄԻՊ
Սա ցեղասպանություն է, ուրիշ ոչինչ։ Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Ադրբեջանը լայնածավալ հարձակում է նախաձեռնել Արցախի դեմ, թիրախում են նաև քաղաքացիական համայնքների շրջակայքը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սա ցեղասպանություն է, ուրիշ ոչինչ։ Իսկ միջնորդները մեզ իրավունք ու անվտանգություն են խոստանում Ադրբեջանի կազմում»,- գրել է Ստեփանյանը։