Մոտենում ենք կրիտիկական սահմանին. Արթուր Ղազինյան
Ռուսաստանում մինչ այս պահը չեն հասկացել, որ իրենց դաշնակիցը ոչ թե Հայաստանի իշխանությունն է, այլ Հայ ժողովուրդը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը:
«Վրեժխնդիր են լինում Հայաստանի իշխանությունից, վնասում են Հայ ժողովրդին ու քանդում հայ-ռուսական հարաբերությունների հիմքերը:
Կկորցնեն Հայ ժողովրդի Ռուսաստանի նկատմամբ հավատն ու վստահությունը, կկորցնեն Հայաստանը և այլևս ոչ մի ռուսամետ իշխանություն ի զորու չի լինի շտկել իրավիճակը:
Մոտենում ենք կրիտիկական սահմանին...»: