Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենը քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
Տեղի է ունեցել վարչապետ cՓաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղարը:
Քննարկվել է Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Երկուստեք ընդգծվել է ուժի կիրառման անթույլատրելիությունը եւ դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմերի կիրառման անհրաժեշտությունը: