Ադրբեջանը փորձում է տարբեր կարևոր հանգույցների նկատմամբ վերահսկողության հասնել, ինչը ըստ առկա տեղեկությունների, որոշ հատվածներում հաջողվել է. Աբրահամյան
Ադրբեջանական գործողությունների հետևանքով այս պահին Արցախում դիրքային լուրջ խնդիրներ կան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Ադրբեջանը փորձում է տարբեր կարևոր հանգույցների նկատմամբ վերահսկողության հասնել, ինչը ըստ առկա տեղեկությունների, որոշ հատվածներում հաջողվել է:
Չնայած ՊԲ հաղորդմամբ կրակի ինտենսիվությունը նվազել է, սակայն իրադրությունը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: