Ադրբեջանը հայտարարել է, թե պատրաստ է հանդիպել «ԼՂ հայ բնակչության ներկայացուցիչների հետ»
Ադրբեջանի նախագահականից հայտարարել են, թե պատրաստ են հանդիպել «Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հետ»։
«Հակաահաբեկչական միջոցառումների դադարի համար ապօրինի ռեժիմը պետք է վերացվի։ Հակառակ դեպքում, օպերացիան շարունակվելու է մինչև վերջ»,-ասված է Ալիևի աշխատակազմի հայտարարության մեջ։