Ադրբեջանը փորձում է ցեղասպանություն կազմակերպել Լեռնային Ղարաբաղում. Արմեն Գրիգորյան
Ադրբեջանը փորձում է էթնիկ զտում և ցեղասպանություն կազմակերպել Լեռնային Ղարաբաղում, Հանրայինի եթերում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Այս հարձակման թիրախում նաև Հայաստանի Հանրապետությունն է, ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձություններն ազդեցություն են ունենում Հայաստանի վրա», - ասաց Գրիգորյանը։