Ադրբեջանն, առաջնորդվելով անպատժելիության զգացումով, ձգտում է հասնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման․ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ԵԱՀԿ համապատասխան մեխանիզմների հրատապ գործարկման կարևորությունը:
Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանն, առաջնորդվելով անպատժելիության զգացումով, միջազգային կառույցների կողմից զսպիչ քայլերի բացակայությունն ընկալում է որպես ամենաթողություն և բացահայտ ուժի կիրառման միջոցով ձգտում հասնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման: