Պարոնա՛յք իշխանություններ՝ Հայաստանի և Արցախի, մտեք բանակցությունների մեջ և փրկեք Արցախի մեր հայրենակիցներին․ Հակոբյան
Արցախից ստացած իմ տեղեկություններով՝ ադրբեջանական զինուժը շփման գիծը ճեղքել և առաջ է եկել Մարտունու և Ասկերանի ուղղությամբ: Պաշտպանության բանակը արյունալի, անհավասար մարտեր է տալիս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը:
«Պարոնա՛յք իշխանություններ՝ Հայաստանի և Արցախի, մտեք բանակցությունների մեջ և փրկեք Արցախի մեր հայրենակիցներին, հերիք է վախենաք որոշումներ կայացնելուց:
Գնացեք և բանակցեք Ադրբեջանի հետ»,- հավելել է նա: