Հայաստանի ՊՆ ղեկավարությունը երեկ երկու անգամ մերժել է Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի հրավերները՝ մեկնել Իրան և քննարկել իրավիճակը. քաղաքագետ
Քաղաքագետ Հայկ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում «Նոր տեղեկություններ են ի հայտ գալիս» վերտառությամբ գրառում է կատարել.
«Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին երեկ համառորեն հրավիրել է իր հայ գործընկերներին շտապ մեկնել Թեհրան՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի մասնակցությամբ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը։ Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը երկու անգամ մերժել է այդ հրավերները»,- գրում է Այվազյանը։