Պուտինի հետ իմ վերջին հեռախոսազրույցը եղել է մայիսի 21-ին՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ, և զրույցի թեման եղել է Արցախում տիրող իրավիճակը. Քոչարյան
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Այդ կեղտոտ և էժանագին կեղծիքը պատրաստվել է նեյրոցանցերի տեխնոլոգիաների կիրառմամբ: Իմ վերջին հեռախոսազրույցը Պուտինի հետ եղել է 2021 թվականի ապրիլին, երբ այցով գտնվում էի Մոսկվայում, և խոսակցության թեման եղել է իրավիճակը Արցախում:
Ակնհայտ է, որ այս կեղծիքի՝ հենց այս պահին հայտնվելը կապված է Արցախում ողբերգական իրադարձությունների և ինձ գալիք քաղաքական գործընթացներում չեզոքացնելու հետ»։