Սրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը
Քաղաքականություն

Արցախյան ողբերգության մեջ մեծ դեր խաղաց ուղղորդվող մի զանգված, որը Նիկոլը հմտորեն օգտագործեց իր ծրագրերն իրականացնելու փուլում. Վահե Հովհաննիսյան

Արցախյան ողբերգության մեջ մեծ դեր խաղաց ուղղորդվող մի զանգված, որը Նիկոլը հմտորեն օգտագործեց իր ծրագրերն իրականացնելու փուլում։

Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Երբ մի ողջ ազգ հանձնվում է մի հոգու քմահաճույքին՝ զոհելով իր ունեցած ամենաթանկը, էդտեղ արդեն կարելի է զոհ չգնալ քաղաքավարությանը և իրերը կոչել իրենց անուններով։ Արցախյան ողբերգության մեջ մեծ դեր խաղաց ուղղորդվող մի զանգված, որը Նիկոլը հմտորեն օգտագործեց իր ծրագրերն իրականացնելու փուլում, և որն էնտուզիազմով ստանձնեց այդ անշնորհակալ դերը․

1.     Նույն զանգվածը բորենիական էնտուզիազմով ողջունում էր, երբ Նիկոլը ոռնում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա էլ նույն էնտուզիազմով ողջունում է «Արցախը ցեղասպանվում է, բայց դա մեր գործը չէ» պահվածքը։

2.     Ուղիղ մեկ տարի առաջ Նիկոլն ինքն իրեն իրավունք վերապահեց հայտարարելու, որ Արցախն Ադրբեջանի մասն է, ու դարձյալ՝ բորենիական աջակցություն և էնտուզիազմ։

3.     Մենք ունեինք մեկ տարի՝ մեր ժողովրդին հասկացնելու, որ ողբերգության ժամացույցը միացված է։ Բայց չկարողացանք։

4.     Խաղաղ Արցախը երկու օր անընդմեջ հրթիռակոծելու փուլում մենք էլի չունեցանք ոչ մի իրական դաշնակից, բայց բորենիական բառապաշարով սրան ասում են «ինքնիշխանություն»։

5.     Վերջին երկար շրջանում, իսկ վերջին երկու շաբաթում՝ հատկապես ընդգծված ձևով Նիկոլը տանում էր արհեստական հակառուսականության արշավ։ Հարցն այն չէ, թե ռուսները սուրբ են, ամենևին սուրբ չեն, հարցն այն է, որ այդ արշավը շա՜տ արհեստական էր ու կոնկրետ նպատակի էր ծառայում։ Եվ դա՝ թշնամու զորքերի կուտակումների պայմաններում։ Բայց սրանց լեզվով դա դարձյալ կոչվում է ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ։

6.     Պատահակա՞ն էր արդյոք Էրդողանին զանգելը և նրա առաջարկը՝ կազմակերպել քառակողմ հանդիպում Արցախի թեմայով, երբ հաստատ արդեն գիտեր, որ որոշված է նոր պատերազմը և Արցախի հանձնումը ՀՀ անկախության օրով վավերականացնելը։

7.      Երբ երեկ բոլոր նորմալ մարդիկ՝ կին, երեխա, անելանելիությունից հավաքվում էին հրապարակում, մի իբր կրթված շերտ ասում էր՝ սա 5-րդ շարասյունն է, որը վտանգում է մեր ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ։

8.     Ո՞րն է սրանց ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ․ Նիկոլը ու իր իշխանությունը։ Սրանք Նիկոլին ավելի են կարևորում, քան՝ իրենց երեխեքի օրորոցը, էլ չասած՝ պետությունը, հայրենիքը, Արցախն ու Արցախի երեխեքը։

9.     Սրանց ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ հաջորդ սերիան 8 անկլավներն են, որոնց հետևից Ալիևը շուտով գալու է։ Էրդողանը երեկ արդեն անոնսը արեց՝ ինչ խոստացել ես, պետք է տաս։ Ու բորենու էնտուզիազմով դարձյալ ողջունելու են, որովհետև նրանց ասվելու է՝ այդպես մենք կապահովենք մեր ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ։

10.  Բայց սրանց ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ բառի տակ պետք չէ լուրջ բան փնտրել՝ իշխանություն և մասնավոր շահ։ Երբ սա վերջապես հասկանան էնտուզիազմով նրա ամեն բառը ողջունողներն ու նրա իշխանությունը երկարաձգողները, արդեն կարող է չափից դուրս ուշ լինել»։