Ռուսաստանը հույս ունի` Ադրբեջանը կպահպանի քաղաքացիական բնակավայրներին չհարվածելու խոստումը․ Պեսկով
Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, էթնիկ զտումների մասին խոսելու հիմքեր չկան, այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը․
«Ռուսաստանը հույս ունի, որ Ադրբեջանը կպահպանի քաղաքացիական բնակավայրներին չհարվածելու խոստումը։ Լեռնային Ղարաբաղի բնակիչների բոլոր իրավունքները պետք է պահպանվեն»,- նշել է նա։