Մակրոնը կոչ է արել Բաքվին անվտանգության երաշխիքներ տրամադրել Արցախի հայերին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ, նա կոչ է արել Բաքվին անվտանգության երաշխիքներ տրամադրել Լեռնային Ղարաբաղի հայերին: Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատին․
Մակրոնը դատապարտել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման որոշումը, որը վտանգել է արդար և կայուն խաղաղության հասնելու շարունակական ջանքերը։