Դուք ի՞նչ կորուստ ունեք, դուք և ձեր նման ոչնչությունները չեն որոշում՝ ով է իշխանությունը․ ՔՊ-ական պատգամավորը՝ լրագրողներին
Դուք և ձեր նման ոչնչությունները չեն որոշում՝ ով է իշխանությունը:
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում բորբոքված հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այս իշխանությունը փակում է Երրորդ հանրապետության էջը:
«Ոչինչ երևի իրանք կորուստներ ունեն, հարազատ են կորցրել, թող անվանեն: Քաղաքացիները տարբեր կորուստներ ունեն, դուք ի՞նչ կորուստ ունեք, եթե ունեք ես խոնարհվում են ձեր առաջ:
Ձեր հայրենիքը մեր հայրենիքը չի, փոխեք իշխանությունը, պետք է տարբերեք իշխանությունը պետությունից: Ձեր նման ոչնչությունների ասելով ես հրաժարական չեմ տալու, փոխեք իշխանությունը»,- ասել է նա: