Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ոչ մի դեպքում չի հանձնելու իշխանությունը. «Հրապարակ»
Երեկ ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի իր «նեղ կռուգին» հավաքել է և ողջ գիշերը միասին են անցկացրել։
Նա թիմին տեղեկացրել է, որ ոչ մի դեպքում չի հանձնելու իշխանությունը, ամեն գնով պահելու է։ Սրանով էր թերևս պայմանավորված, որ հրապարակում ոստիկանները բիրտ ուժ և լուսաձայնային նռնակներ կիրառեցին բողոքի ակցիա անող քաղաքացիների դեմ։
Փաշինյանն իր ընտանիքին ուղարկել էր Սևանի ամառանոց՝ բնականաբար ուժեղացված հսկողության ներքո։