ԵՄ դիտորդներն ուժեղացրել են պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Սոթքի հատվածում
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում, այդ թվում՝ Սոթք գյուղի մոտ՝ տեղում ռազմական և անվտանգության ցանկացած զարգացումների մասին զեկուցելու համար։ Այս մասին նշված է առաքելության տարածած հաղորդագրությունում։
«Մենք վերահաստատում ենք մեր նվիրվածությունը մանդատին և իրավիճակի կարգավորմանը նպաստելուն»,- նշված է հաղորդագրությունում։