2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎՄակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցինՄԱԿ-ի վերաբերմունքը Սրբազանի գործին պիտի ազդակ լինի, որ գործը պետք է կարճել. պաշտպան
Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում
«Առինջ մոլի» աշխատակցի ինքնազգացողությունը վատացել էԿյանքի այս փուլում Աստված ինձ օժտել է այլ առաքելությամբ. Թագուհի Թովմասյանը հեռանում է ԱԺ-ից (տեսանյութ)Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայումԵրևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդովԴավիթ Խուդաթյանը Իրան կգործուղվիՖրանսիայի արևմուտքում բռնկված անտառային հրդեհի տարածքը հասել է 2 հազար հեկտարիՄոսկվայում ռազմական ինքնաթիռ է կործանվելՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը կավելանաԿառավարությունը պետական տարածք կտրամադրի 1in. am-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսին չեն հրավիրել ԱԺ անդրանիկ նիստին
25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով բախվել է արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավորՈստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողինԱյս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան«Էդ վիսակավոլտը 5 տարի է կա, հիմա էլ շինարություն են անում, ի՞նչի են փակել չեն թողնում աշխատենք»Արփինե Սարգսյանը կարճատև արձակուրդ կգնա«Իշխանության պարագան նույնիսկ «հասկանալի» է, բայց քաղհասարակությունը, որ 2018-ից առաջ որևէ զինվորի մազ ծռվելն էր դարձնում համահայկական աղմուկի պատճառ, լուռ է…». Հակոբ ԲադալյանԿոչ ենք անում չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Կաթողիկոսի պաշտոնանկությանըԵմենի հութիները Կարմիր ծովում հարձակվել են երկու սաուդյան նավթատար նավերի վրաԲաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական ու համազգային քաղաքականոպթյան առաջնային բաղկացուցիչը. ՇարմազանովԻնչու՞ չի կարելի երբեք նույն հարթության մեջ դնել «Արևմտյան Ադրբեջան» զավթnղական ծրագիրը Արցախի հայերի վերադարձի իրավունքի հետ. ադրբեջանագետ0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ինՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող երկու ամերիկյան ռազմական բազաներին. կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
ՀՀ նախագահի աշխատակազմն արձագանքել է Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակի վերաբերյալ լուրերինՊետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց․ Վահե ՀովհաննիսյանՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ դադարեցվել է Սևանա լճի 1,215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը
Չլուծված հակամարտության պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա․ Աբրահամյան
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինվորները կալանավորվել են
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ1 միլիարդ դրամ գրավ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Արցախի թեմի առաջնորդը մեկուսացել է. 168․am
Ռուսաստանցի միլիարդատերերը միջոցներն արտասահման են դուրս բերում նաև Հայաստանի միջոցով. BloombergՎարորդական իրավունքի վկայական ստանալու համար գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում․ իրավապահները կապարակնքել են տոնավաճառի տաղավարների մի մասը
Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 23-ի դրությամբՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՕկուպացված Ակնայում խոշոր հրդեհ է բռնկվել
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
Ուկրաինան շարունակում է հարվածել Ռուսաստանում գտնվող նավթավերամշակման գործարաններին ու պահեստներինԱՄՆ-ն B-1 ռմբակոծիչով հարված է հասցրել Իրանին
Քաղաքականություն

Եվրոպական վերնախավերը պետք է գիտակցեն, որ ոչ միայն ուկրաինական, այլև՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումն է որոշելու Եվրոպայի զարգացման ապագա նարատիվը. Արմեն Գևորգյան

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի բաց նամակ է հղել  ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ պարոն Կրիշյանիս Կարինշին և ԵԽ Գլխավոր քարտուղար տիկին Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին, որում ասվում է.

«Սեպտեմբերի 20-ին ձեզ եմ դիմել անհապաղ Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի անդամակցությունը կասեցնելու ընթացակարգ նախաձեռնելու առաջարկով։ Կարևոր եմ համարում այս նամակում իմ դիրքորոշումն ավելի հստակեցնել, քանի որ, ցավոք, այսօրվա եվրոպական քաղաքական վերնախավերի համար Լեռնային Ղարաբաղի հարցը չափվում է ոչ թե տասնամյակներով, այլ՝ ընդամենը 2020 թվականին հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո ընկած տարիներով։ Այդուհանդերձ, այդ վերնախավերը պետք է գիտակցեն, որ ոչ միայն ուկրաինական, այլև՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումն է որոշելու Եվրոպայի զարգացման ապագա նարատիվները։ Այսպիսով,

1.      Ադրբեջանի բռնապետական ռեժիմը հակաահաբեկչական գործողության պատրվակով նոր լայնածավալ ռազմական ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի դեմ։ Հայտնի է, որ ահաբեկիչն այն մարդն է, ով սպանում է, բռնություն գործադրում, շանտաժի ենթարկում։ Հակամարտության 35 տարիների ընթացքում այս գործողությունների միակ պատասխանատուն Ադրբեջանն էր, մինչդեռ հայերն ընդամենը պաշտպանում են իրենց և իրենց հիմնարար իրավունքները: Պետությունը, որը վերջին տարիներին միլիարդավոր դոլարներ է ծախսել զենքի վրա, և որի 10 միլիոնանոց բնակչությունը պատերազմում է 120 հազար հայերի դեմ, որոնց կեսից ավելին երեխաներ, կանայք և ծերեր են, խոսում է ահաբեկչության մասին։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը զգալի օգնություն և աջակցություն է ստանում Թուրքիայից։ Ահաբեկչության մասին խոսում է այն պետությունը, որը ֆաշիստական մեթոդներով փորձեց հնազանդեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ կիրառելով 9-ամսյա շրջափակում և փաստացի ձգտելով բնաջնջել հայերին սովի միջոցով։

2.      1915 թվականից Թուրքիան մտավ այսպես կոչված «Հայկական հարցի» լուծման ակտիվ փուլ, որը նշանակում էր տարածաշրջանի հայ բնակչության առավելագույն ոչնչացում և հայաբնակ տարածքների միջոցով թյուրքական աշխարհի ֆիզիկական վերամիավորում։ Մարդկության դեմ նրանց առաջին հանցագործությունը Հայոց ցեղասպանությունն էր։ Դրան հաջորդեցին պայմանագրեր, որոնցով   նշանակալից հայկական պատմական տարածքներ անցան Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Հաջորդ քայլը Սպիտակ ցեղասպանությունն էր, կամ ժամանակակից լեզվով ասած՝ էթնիկ զտումները Նախիջեւանում, որտեղ մեկ հայ անգամ չի մնացել: Այսօր այս ծրագիրը շարունակվում է Լեռնային Ղարաբաղում։ Հաջորդ փուլը լինելու է Հայաստանի զգալի տարածքների բռնազավթումն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի պատրվակով։ Այսինքն՝ աշխարհը պետք է հասկանա, որ թուրքերը չեն բավարարվելու իրենց ձեռք բերածով. նրանք Հայկական հարցի վերջնական լուծում են փնտրելու։

3.      Թյուրքական էքսպանսիան շարունակվում է ոչ միայն Եվրասիայի մեր հատվածում, այլև արագորեն ծավալվում է Եվրոպայում։ Մինչ մեր տարածաշրջանում այն դրսևորվում է ռազմական ագրեսիայով, էթնոկրոնական ազգայնամոլությամբ և ոչ թուրք ժողովուրդներին ու պետություններին տիրելու և հնազանդեցնելու ցանկությամբ, Եվրոպայում այն խարխլում է նրա ժողովրդավարական հիմքը: Բռնապետական քաղաքական ռեժիմներ ունեցող երկու պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին փաստացի օրինականացնում է ժողովրդավարության և  բռնապետության համագոյակցությունը հանդուրժելու և ընդունելու պրակտիկան: Ցավոք, այսօր մենք պետք է ընդունենք, որ Եվրոպայի խորհուրդը, որպես ժողովրդավարական արժեքների և ավանդույթների առաջմղման միջազգային մեխանիզմ և գործիք, ձախողել է Խորհրդային Միության փլուզումից ի վեր ժողովրդավարական աշխարհում նախկին խորհրդային պետությունների լիակատար ինտեգրման իր հիմնական առաքելությունը։ Ուստի ինձ թույլ եմ տալիս կանխատեսել, որ մեր կազմակերպության «գաղափարական մահը» կարող է իրականություն դառնալ։

4.      Տարածաշրջանում մեր կազմակերպության ձախողված առաքելության մասին կվկայի նաև ընթացող խաղաղ գործընթացը։ Ներկայիս բանակցային ձևաչափերի և բովանդակության պայմաններում Ադրբեջանի և Հայաստանի միջև այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրումը, որին աջակցում է նաև եվրոպական հանրությունը, մի կողմից կհանգեցնի միայն բռնապետության ամրապնդմանն Ադրբեջանում, նրա վերջնական վերափոխմանը բռնապետական միապետության Եվրոպայի խորհրդին կազմում, իսկ մյուս կողմից՝ Հայաստանում ներքաղաքական անկայունության աճին՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների համար ակնհայտ բոլոր հետևանքներով։ Հետևաբար, ամեն խաղաղություն չէ, որ բերում է ժողովրդավարություն, անվտանգություն և բարգավաճում:

5.      Ավելին, ժողովրդավարական աշխարհն անդառնալիորեն դեֆորմացվում է, երբ Լեռնային Ղարաբաղի դեպքում ելնում է այն մտքից, որ «հաղթողները չեն դատվում, և նրանք են որոշում խաղի հիմնական կանոնները՝ անկախ միջազգային կարգից և իրավունքից»։ Նման դիրքորոշումը հանգեցրել է Ղարաբաղի հարցի լուծման այն երեք հիմնարար սկզբունքներից հրաժարվելուն, որոնք բազմիցս հնչեցվել են աշխարհի երեք խոշոր տերությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարների մակարդակով. ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, երկրների տարածքային ամբողջականությունը և ուժի կիրառման անթույլատրելիությունը։ Մնացել է միայն տարածքային ամբողջականության սկզբունքը։ Եզրակացությունն այն է, որ ճկուն ժողովրդավարական աշխարհը դադարում է լինել արդար և առաջնորդվել կարգով: Վերջին տասնամյակների հիմնական դասը, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի պրակտիկայից, այն է, որ հարցերը լուծվում են ուժով և ռեսուրսներով, աշխարհաքաղաքական հատուկ շահերով, այլ ոչ թե՝ ժողովրդավարությամբ, մարդու իրավունքներով և օրենքի գերակայությամբ:

6.      Իրավիճակը չպետք է տանեք նրան, որ հայերը տեսնեն վերջնական անարդարությունն ու Իլհամ Ալիևի ռեժիմի անպատժելիությունը, ինչպես նաև՝ միջազգային հանրության անտարբերությունը ցեղասպանության նկատմամբ։ Անկախ այսօր ընդունված որոշումներից. դրանք կարող են իրենց բնույթով լեգիտիմ չլինել հայերի ապագա սերունդների համար, քանի որ հակասում են գոյություն ունեցող մարդու հիմնարար իրավունքներին և ընդունվում են պատերազմների, բռնությունների և շանտաժի արդյունքում։ Մենք չպետք է խրախուսենք մեր կազմակերպության ազգերին՝ պաշտպանելու իրենց և իրենց ապագան պատմական հայրենիքում Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում առկա անընդունելի պրակտիկային համապատասխան, որը փաստացի չի հանգեցնում վերջիններիս անդամակցության կասեցմանը կամ դադարեցմանը:

Պատրաստվում եմ հրապարակել այս նամակը, որպեսզի գործընկերներիցս շատերը կարողանան ծանոթանալ դրա բովանդակությանը և մտածել այն մարտահրավերների մասին, որոնք գլոբալ առումով ծառացած են ոչ միայն հայ ժողովուրդի, այլև՝ ողջ ժողովրդավարական Եվրոպայի առջև»։