Երեւանի ու Բաքվի միջեւ պայմանագիրը բաղկացած է 5 կետից. այս մասին հայտարարում են Բաքվից
Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է հինգ հիմնական կետերից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել արհեստածին Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների հարցերով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Հայաստանի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է հինգ հիմնական կետերից՝ ամրագրված միջազգային իրավունքով։ Այս փաստաթղթի կարևորագույն կետերից մեկը երկու երկրների փոխադարձ հարգանքն է, ինչին երկու կողմերն էլ հաստատել են իրենց հավատարմությունը»,- ասել է Ամիրբեկովը Sky News Arabia-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ համաձայնագրի նախագիծը «նախատեսում է երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչում՝ ի լրումն պետությունների միջև սահմանների հարգման», ինչպես նաև « ամրագրում է կողմերի՝ միմյանց ներքին գործերին չմիջամտելու մասին»։
Նա հույս է հայտնել, որ շուտով կհաջողվի հասնել որոշման։