Հայտնի է՝ ինչ առաջարկներ են ներկայացվել և ընդունվել Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ադրբեջանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հրավերով 2023 թվականի սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում կապերի պատասխանատու Ռամին Մամեդովը հանդիպում է ունեցել Արցախի ղեկավարության՝ Սերգեյ Մարտիրոսյանի և Դավիթ Մելքումյանի հետ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, սոցիալական և հումանիտար բնույթի հարցերի քննարկման համատեքստում Արցախի ներկայացուցիչները նշել են վառելիքի հատուկ անհրաժեշտության մասին։
Միաժամանակ նրանք սննդի տեսքով մարդասիրական օգնություն են խնդրել։
Հանդիպման արդյունքում նրանց խնդրանքը դրական է ընդունվել։ Մասնավորապես, նախատեսվում է առաջիկայում վառելանյութ մատակարարել՝ ապահովելով մանկապարտեզների և դպրոցների ջեռուցման համակարգեր, ինչպես նաև շտապ բուժօգնության և հրդեհաշիջման կարիքներ, մարդասիրական աջակցություն։