Հայ ժողովրդի կյանքը ԼՂ-ում վտանգված է. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիան դատապարտում է այս անընդունելի հարձակումը, որը հակասում է վեճերի խաղաղ լուծման սկզբունքին, որը ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ։ Մենք միակը չենք, որ այդպես է կարծում։ Վտանգված է ԼՂ-ում ապրող հայ ժողովրդի ապրելու հնարավորությունը, այդ մասին ՄԱԿ-ի՝ Արցախի հարցով ԱԽ նիստում ասել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ, Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան.
«Կոչ ենք անում Ադրբեջանին ձեռք բերել զսպվածություն և հարգել միջազգային իրավունքը։ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն չէ, որ հարցի տակ է։ Վտանգված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը։ Խաղաղության հնարավորությունը չկա, եթե ուժեղ կողմը թույլի վրա ճնշում է գործադրում։ Ադրբեջանը պարտավոր է հիմա և հենց այստեղ երաշխիքներ տալ, որ չի գործադրի ուժ կամ ուժի սպառնալիք։
Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինչի միջանցքի բացումը։ Առաջին անգամը չէ, որ Ֆրանիան խոսում է այս մասին»,- նշել է Կոլանան՝ իր ելությում։