Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում է
Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը ժամ առ ժամ խորանում է․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումների արդյունքներն ու իրականացրած վերլուծությունները վկայում են, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը ժամ առ ժամ խորանում է:
Ըստ հանրամատչելի աղբյուրների և քաղաքացիներից ստացված տեղեկությունների՝ ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ մեծ թվով քաղաքացիական բնակիչներ, ներառյալ՝ երեխաներ:

«Ռազմական գործողություններով պայմանավորված՝ Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերից տարհանվել են մեծ թվով քաղաքացիական բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, կանայք, տարեցներ: Բաց աղբյուրների ուսումնասիրությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ ուղղակիորեն թիրախավորվել են քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ: Բաց աղբյուրներում տարածված հրապարակումները և քաղաքացիներից ստացված ահազանգերը վկայում են, որ քաղաքացիական բնակչությունը ահաբեկված է, ունի ակնհայտ մտահոգություններ կյանքի և անվտանգության առնչությամբ:

Ադրբեջանը թիրախավորել է կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները, ինչի արդյունքում խափանված են էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումները։ Նկուղներում գտնվող անձինք մնացել են առանց համապատասխան սննդի, ջրի, էլեկտրականության և կենցաղի այլ տարրական պայմանների:

Մշտադիտարկված տեղեկությունների համաձայն՝ խափանվել է առողջապահական ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ բացակայում են բժշկական անհրաժեշտ սարքավորումները, դեղամիջոցները, նույնիսկ առաջին բուժօգնություն տրամադրելու համար անհրաժեշտ նյութերը:

Ստեղծված իրավիճակը հանգեցրել է նաև Լեռնային Ղարաբաղում շուրջ 30,000 երեխայի հիմնարար իրավունքների զանգվածային խախտումների, այդ թվում՝ կյանքի, անվտանգ միջավայրում ապրելու, կրթության, առողջության պահպանման, անհրաժեշտ կենսապայմանների և այլ հիմնարար իրավունքների։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացրել է նաև ադրբեջանական հրապարակային աղբյուրների ու սոցիալական մեդիայի՝ վերջին երկու օրերին տարածվող հրապարակումների մշտադիտարկումներ։ Դրանց արդյունքները ցույց են տալիս, որ բռնության, այդ թվում՝ ֆիզիկական հաշվեհարդարի կոչերը, սեռական բնույթի սպառնալիքները, ատելության խոսքը շարունակում են տարածվել տարբեր սոցիալական խմբերում ու հարթակներում։

Նման հրապարակումները հատկապես արվում են Լեռնային Ղարաբաղում բնակվող հարազատների գտնվելու վայրի մասին տեղեկություններ փնտրող՝ հայ օգտատերերի հրապարակումների կամ լուսանկարների տարածմամբ։ Դրանք վկայում են ոչ միայն ադրբեջանական հասարակությունում արմատացած հայատյացության շարունակականության մասին, այլև վերջին իրադարձություններով պայմանավորված՝ արցախահայության, հատկապես՝ թիրախում հայտնված կանանց ու երեխաների նկատմամբ ֆիզիկական ոտնձգությունների իրական սպառնալիքի վտանգ են պարունակում։ Այս առումով կարևոր է, որ գտնվելու վայրն անհայտ անձանց վերաբերյալ տեղեկությունները բաց աղբյուրներով չտարածվեն՝ հայտնվելով ադրբեջանական օգտատերերի թիրախում։ Սրան զուգահեռ, ագրեսիվ խոսքը, ուժի կիրառման հռետորաբանությունը շարունակվում են հանրային գործիչների, հատկապես՝ պատգամավորների հրապարակումներում։Այսպիսով, Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները, պաշտոնական հայտարարությունները, ԶԼՄ-ների հրապարակումները, ինչպես նաև սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի գրառումները բացահայտ վկայում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական իշխանությունների նպատակի մասին։

Ասվածը ևս մեկ անգամ հավաստում է, որ Ադրբեջանն իրագործում է ցեղասպան քաղաքականություն: Ուստի մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների արձագանքը և գործուն քայլերը պետք է համարժեք լինեն»,-նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ: