Հիբրիդային պատերազմում այս քայլերը ձախողվելու են, չվախենաք․ Արայիկ Հարությունյան
Երբ մեկ շաբաթ առաջ ասում էինք քվերակել հանուն Անկախության և Ինքնիշխանության, հենց սրա համար էինք ասում:
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ շարունակելով.
«Պատերազմի մեջ չկարողացան ներքաշել, հետո նոր հիբրիդային պատերազմ սկսեցին սոխակովի և մյուսների համակարգմամբ...
Բայց հիբրիդային պատերազմում պետականության դեմ այս քայլերը ձախողվելու են:
Հայաստանն ավելի ծանր փորձություններով է անցել: Բոլորիս ամուր նյարդեր ու սթափություն:
Չվախենաք...»: