Ոստիկանության ծեծի հետևանքով գլխի հատվածում վնասվածքներ է ստացել Սլավիկ Աղաբալյանը, ում հայրն Արցախում կռվում է և հրաժարվում զենքը վայր դնել
Ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման և դաժան ծեծի հետևանքով գլխի հատվածում վնասվածքներ է ստացել ՀՀԿ ԵԿ անդամ, Արցախցի Սլավիկ Աղաբալյանը, ում ընտանիքի անդամները այժմ գտնվում են Արցախում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԵՄ նախագահ Հենրիխ Դանիելյանը, ով նաեւ լուսանկար է հրապարակել:
«Սլավիկ Աղաբալյանի հայրը հրաժարվել է զենքը վայր դնել և այս պահին Արցախում կռվում է, որ մեր հայրենակիցները չցեղասպանվեն»,-հավելել է նա: