Անդրանիկ Թևանյանը ՔԿ-ում է․ նրան զրկել են իրավաբանական օգնությունից․ փաստաբան
Անդրանիկ Թևանյանը, որն այսօր բերման էր ենթարկվել իբրև վարչական իրավախախտման համար, այժմ գտնվում է Քննչական կոմիտեում։ Իրավապահները փորձում են «գործ կարել»։
Հովհաննես Խուդոյանը, որը ներկայացել էր ՔԿ՝ որպես փաստաբան, ահազանգում է, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել, այժմ Թևանյանը զրկված է պաշտպանության իրավունքից։
«Այս պահին Անդրանիկ Թևանյանը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեում/ Մամիկոնյանց 46/5
Ներկայացել եմ որպես փաստաբան նրա շահերը ներկայացնելու։ Կոմիտեում թույլ չեն տալիս հանդիպել վերջինիս, զրկել են իրավական օգնությունից, խոչընդոտում են իմ մասնագիտական գործունեությունը», - ֆեյսբուքան իր էջում գրել է Խուդոյանը։