Ադրբեջանը ռուս խաղաղապահների հետ որոնում է Արցախում սպանվածների մարմինները. Հաջիև
Ադրբեջանը ռուս խաղաղապահների հետ որոնում է Արցախում սպանվածների մարմինները։ Այս մասին, TACC-ի փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է բուժօգնություն ցուցաբերել վիրավոր հայ զինվորներին։
Հաջիևը նաև նշել է, որ Ադրբեջանը Լաչինի ճանապարհով (միջանցք-խմբ) ապահովում է խաղաղ բնակիչների անվտանգ տեղաշարժը իրենց մեքենաներով։