Կամավոր և անհատական ընտրության հիմունքներով մենք ապահովում ենք քաղաքացիական անձանց` իրենց սեփական մեքենաներով տեղաշարժի անվտանգությունը Ստեփանակերտ-Լաչին ճանապարհով․ Հաջիև
Կամավոր և անհատական ընտրության հիմունքներով մենք ապահովում ենք քաղաքացիական անձանց` իրենց սեփական մեքենաներով տեղաշարժի անվտանգությունը Ստեփանակերտ-Լաչին ճանապարհով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Նրա խոսքով՝ գնալ ցանկացողները հիմնականում զինվորականների ընտանիքի անդամներ են։
«Զենքն ինքնակամ վայր դրած զինվորականներն ազատ են, ինչպես մենք հրապարակավ հայտարարել ենք»,- հավելել է Հաջիևը: