Միրզոյանի ելույթը կարելի էր համարել ինչ-որ չեզոք միջազգային կազմակերպության ներկայացուցչի զեկույց․ Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր եթերում անդրադառնալով ԱԳ նախարար Միրզոյանի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթին ասա․
«Ես հիմա խոսում եմ ոչ որպես նախկին արտաքին գործերի նախարար, այլ պարզապես Հայաստանի քաղաքացի, պատիվ ունեցող քաղաքացի, որ այս վերջին շրջանի բոլոր իրադարձությունների ներքո ուղղակի նվաստացած է զգում։ Ադրբեջանի ԱԳՆ-ի ելույթին չեմ ուզում անդրադառնալ, դա իրենց գործն է, ամբողջությամբ կեղծիք է, իսկ ահա Արարատ Միրզոյանի ելույթը կարելի էր համարել ինչ-որ չեզոք միջազգային կազմակերպության ներկայացուցչի զեկույց, որում պարզապես կոչ է արվում անվտանգության խորհրդի անդամներին ինչ-որ քայլեր անել և ապահովել Արցախի բնակչության անվտանգությունն ու իրավունքները։