Ռուս խաղաղապահների ևս շուրջ 15 բեռնատար Հայաստանից Արցախ է անցել
Tert.am-ը հաղորդում է, որ քիչ առաջ Գորիսից Արցախ տանող մայրուղով ռուս խաղաղապահների շուրջ 15 բեռնատարից կազմված ավտոշարասյունն անցավ Հայաստանից դեպի Արցախ: Առայժմ հայտնի չէ, թե ինչ բեռ են դրանք տեղափոխում։
Սա արդեն ռուս խաղաղապահների բեռնատարների երկրորդ շարասյունն է, որն այսօր Լաչինի միջանցքով մտնում է Արցախ: Ավելի վաղ ռուսական յոթ խաղաղապահ մեքենաներ, այդ թվում՝ մեծ բեռնատարներ անցել են հայկական անցակետով՝ շարժվելով դեպի Լեռնային Ղարաբաղ։
Այս մասին հայտնել էր նաև Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ նշելով․ «Իրավիճակը շատ ծանր է՝ մարդիկ սովամահ են լինում, լույս չկա, վառելիք չկա, մենք շատ փախստականներ ունենք»: