Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում է
Քաղաքականություն

Առաջիկա ամիսները կարող են դառնալ ճակատագրական մեր պետության ու ժողովրդի համար․ Նորայր Նորիկյան

Առանց չափազանցության՝ կանգնած ենք մեր պետությունը կորցնելու վտանգի առաջ, ու ցավոք սրտի, մեզանից շատերը չեն գիտակցում կամ չեն ցանկանում տեսնել այն։ Այս մասին գրում է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։

«2020թ․ արցախյան աղետալի պատերազմը արմատապես փոխեց տարածաշրջանում հաստատված աշխարհաքաղաքական ստատուս քվոն, որի հետևանքով հայտնվել ենք ծայրաստիճան աննպաստ ու վտանգավոր գոտում։

Մեզանից պահանջում են գրեթե ամեն ինչ՝ տարածք, ինքնիշխանություն, նպատակներից հրաժարում, ինչու չէ նաև՝ պետականություն։

Ու մենք չունենք անհրաժեշտ պաշտպանական համակարգ, հակազդման մեր միջավայրը բավականին թույլ ու փխրուն է, ու շատ հարցերում մենք չենք կարողանում ասել Ո՛Չ․․․

Մենք չունենք ամենակարևոր հարցերի պատասխանը․ Շարունակու՞մ ենք ապրել տարիներ շարունակ մեզ սնուցված կեղծ, անիրական, հակագիտական ու հակաքաղաքական թեզերով, թե՞ ազգովի վերափոխվում ու դառնում ենք ռացիոնալ մտածողության կրող, ով գիտակցում է առկա մարտահրավերները և պատրաստ է դիմագրավել այն։

Այսօրվա իրականությունը նախորդող 30 տարիների գեներացված քաղաքական մտքի ու իշխող վարչակարգերի գործունեության հետևանքն է, քաղաքական էլիտայի գործունեության արգասիքը։

Ժողովու՛րդ, մեզ սթափվել է պետք։ Չարության, թշնամության, ատելության այս մթնոլորտից դուրս գալ ու սթափվել է պետք։

Առաջիկա ամիսները կարող են դառնալ ճակատագրական մեր պետության ու ժողովրդի համար, ու մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է լինելու հաշիվ տալ իրեն՝ ինքն ինչպե՞ս դրսևորեց իրեն այդ ժամանակահատվածում։

Այս պայմաններում ժողովուրդը պետք է իմանա ողջ ճշմարտությունը Արցախյան աղետալի պատերազմի բռնկման ու պարտության պատճառների մասին։ Եվ եթե պարզ դառնա, որ այս ամբողջ գործընթացում եղել են դավաճաններ, մարդիկ, որոնց տարբեր ժամանակներում վստահված է եղել մեր հայրենիքը, պարզապես այս կամ այն ձևով ծախել են, ձախողել են, տապալել են, վատնել են, անկախ նրանից՝ հի՞ն են, թե՞ նոր են, ներկա՞ են, թե՞ նախկին, պետք է պատասխան տան օրենքի, ժողովրդի ու պատմության առաջ։

Քանի դեռ այս հարցի պատասխանը չկա, թե ինչու՞ այսպես ստացվեց, մենք առաջ չենք շարժվելու․․․»։