Նախնիների հայրենիքում հայերին արմատախիլ անելու պետական քաղաքականություն...
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը ունեցած ելույթից հատված։
Բնիկ հայ բնակչության ժառանգության դեմ իրականացված էթնիկ և կրոնական ատելության հիման վրա իրականացված մշակութային ցեղասպանությունը հանդիսանում է իրենց նախնիների հայրենիքում հայերին արմատախիլ անելու պետական քաղաքականության ավելի լայն պատկերի մի մաս՝ կյանքի հետ անհամատեղելի պայմաններ ստեղծելու միջոցով: