Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

«Քաղցրաշենի» ոռոգման ջրին սպասում է 12 համայնք

Վերջին տարիներին հանրությունը սկսել է առավել ակտիվ մասնակից դառնալ հանրային խնդիրներին: Եթե մինչև այդ հանրության համար կարևորագույն ծրագրերին հանրային մասնակցությունը քիչ տեղ էր զբաղեցնում, հիմա պատկերն այլ է:

Արդեն երկու տարի խոսվում է Քաղցրաշենի ոռոգման նախագծի մասին, որով Արարատի մարզի 12 համայնքների ջրամատակարարումը մեխանիկականից պետք է դառնա ինքնահոս, պետության՝ այս ոլորտի սուբսիդավորման բեռը թեթևացնելով տարեկան ավելի քան 500 մլն դրամով:

Այս նախագիծը կօգնի տարածաշրջանի բնակիչներին օգտվել ինքնահոս ջրից, թեև մինչ այս էլ Արարատի մարզի 12 գյուղի դաշտերը ոռոգվում էին նույն Ազատ գետի ջրով, սակայն արդեն 500 մլն դրամի հոսանք էր ծախսվում: Այս ընթացքում բավականին ակտիվ քննարկումներ կազմակերպվեցին հենց Գառնի համայնքում, որտեղ բնակիչները մտավախություններ ունեին, սակայն պարզաբանումներից հետո, որ Ազատ գետում ջուրը չի ցամաքի, գետի եզերքին գործող հանգստի գոտիները չեն տուժի, իսկ հողամասերի սեփականատերերին փոխհատուցում կտրվի, իրավիճակը հստակեցվեց:

Նաև մտավախություն կա, որ ջրագծի վրա հնարավոր է ՀԷԿ կառուցվի: Ջրային տնտեսության ԾԻԳ-ի բնապահպանության մասնագետ Մարտիրոս Նալբանդյանը, Newspress.am-ին պարզաբանելով ՀԷԿ-ի կառուցման հնարավորությունը, շեշտեց, որ նախագծային տվյալները համաձայն, ջրառի և ջրթափի կետերի միջև բարձունքային նիշերի տարբերությունը թեև կազմում է 100 մ, սակայն հաշվի առնելով շփման և կետային կորուստները, հոսքի վերջնական ելքը 10 մետրին համարժեք հիդրոէներգետիկ ուժ է ունենալու, որը, ցանկության դեպքում անգամ անհնար է օգտագործել հետագայում խողովակաշարի վրա ՀԷԿ-ի կառուցման նպատակով:

Նա նաև շեշտեց, որ Ազատ գետում պահպանվելու է օրենքով սահմանված էկոլոգիական թողքը և գետում ձկների պահպանությանն ու վերարտադրմանը ևս ջրառը չի խանգարի: Մ. Նալբանդյանի համար նաև զարմանալի է Քաղցրաշենի ծրագրի դեմ հանդես եկող որոշ ակտիվիստների դիրքորոշումը, քանի որ որևէ կերպ Ազատ գետի ցամաքեցման խնդիր չի լինելու, նախ գետի ջուրը պետք է լցվի Ազատի ջրամբար, որտեղից ոռոգվում է նաև Արարատյան դաշտի զգալի հատվածը: Այնպես որ Արարատյան դաշտի մի հատվածը ինքնահոս ոռոգելու հաշվին, անտրամաբանական է, որ դաշտի մեկ այլ հատված ցամաքեցվի:

Մ. Նալբանդյանը հավելեց, որ Գառնիի բնակիչների հետ քննարկումների ժամանակ բոլոր մտահոգող խնդիրները պարզաբանվել են և որևէ հարց առանց պատասխանի չի մնացել, գնացել ենք անգամ զիջումների. ջրընդունիչ կայանի նիշը նախնական նախագծման ընթացքում որոշված նիշից ավելի ներքև է իջեցվել:

Մարտիրոս Նալբանդյանը հիշեցրեց, որ բնապահպանության թիվ մեկ շահառուն մարդն է, ով դարեր ի վեր գոյատևել է նաև բնօգտագործման շնորհիվ: Նույն սկզբունքն է նաև Քաղցրաշենի ծրագրի հիմքում. «Քաղցրաշենի ծրագրի խնդիրը արհեստականորեն ուռճացվում է, մենք այսօր էլ, ինչպես միշտ, հիմնվելով նախագծում ներառված մասնագիտական, պաշտոնական և փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքների վրա, պնդում ենք, որ Քաղցրաշենի ծրագիրը կենսունակ ծրագիր է և բոլոր հնարավոր ռիսկերը գնահատված և հաշվի են առնված: Այսօր 12 համայնք սպասում է, որ ոռոգման համակարգը կկառուցվի և տարածաշրջանը անխափան ոռոգման ջուր ունենա»:

Ըստ մասնագետի, Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, իրոք, բնապահպանական խնդիրները շատ են և դրանց լուծմանը հետամուտ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների աշխատանքն անուրանալի է. «Հետագայում էլ ԾԻԳ-ի աշխատակազմը պատրաստ է քննարկել բոլոր հուզող հարցերը շահագրգիռ կողմերի հետ, սակայն դեմ ենք ապատեղեկատվությանը, ինչպիսին է` «ծրագիրը ցամաքեցնելու է Ազատ գետը, կամ օգտագործվում են 60 տարվա վաղեմության Ազատ գետի ջրային հոսքի տվյալներ, կամ՝ ջրագիծը կառուցվելու է Քարերի սիմֆոնիային մոտ»: