Շուշիի հայտնի հուշարձան տանկը տեղափոխվել է Բաքու
Շուշիի մուտքի մոտ գտնվող հաղթական տանկ-հուշարձանը, որ ադրբեջանցիները ապամոնտաժել էին երեկ, տեղափոխվել է Բաքու։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այն տեղափոխվել է Բաքվի ռազմավարների պուրակ։
Նշենք, որ հուշարձան դարձած այս տանկը 1992-ին Շուշիի ազատագրման ժամանակ առաջինն է եղել, որ շարժվել է հայոց բերդաքաղաքի ուղղությամբ։ Այն խոցվել է, սակայն հետագայում վերականգնվել է ու որպես հաղթական հուշարձան տեղադրվել քաղաքում։