Բողոքի ակցիաների կայծը հասավ Կապան. պետք է ցույց տանք, որ սյունեցին թքած չունի
Սյունիքում ևս այսօր տեղի է ունեցել բողոքի ակցիաներ՝ ի աջակցություն Արցախի։
Իրազեկման երթի մասնակիցները նշել են, որ
Կապանում երթերի մասնակիցները նշում են՝ մի բան էլ ուշացրել են այս ակցիաները, «առաջինը Սյունիքը պետք է ոտքի կանգներ»։
«Մի բռունցք դարձեք, բոլորս էլ մայր ենք, հայր ենք, քույր եղբայր»,- նշում է ակտիվիստներից մեկը՝ արձանագրելով, որ ոչ ոք չի հասցնելու փախչել, երբ թուրքը սկսի կրակել։
Ակցայի մասնակիցները սյունեցիներին պայքարին միանալու կոչեր են ուղղում։
«Դո՛ւրս եկեք, միացե՛ք, Երևանում կանգնած մարդիկ թող տեսնեն, թող ամբողջ հայությունը տեսնի, որ Սյունիքն անմասն չէ»,- ասել է ակտիվստը։