Ժամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռшզմա/ավիաբազայի մասին. «Հնդկահայ բարեկամություն» ՀԿ նախագահ
Ժամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռազմա/ավիաբազայի մասին։ Այս մասին իր X սոցկայքի միկրոբլոգում գրել է «Հնդկահայ բարեկամություն» ՀԿ նախագահ Ռանանջայ Անանդը։
«Էրդողանն այցելում է Նախիջևան՝ առաջ մղելու և պարտադրելու Հայաստանի ինքնիշխան տարածքով ցամաքային ճանապարհով բացել Թուրքիան Ադրբեջանին կապող Զանգեզուրի միջանցքը՝ առանց Հայաստանի կողմից որևէ առարկության: Սա լավ նորություն չէ նաև Հնդկաստանի համար, քանի որ այն (միջանցքը) նախատեսված է ակտիվացնել պանթուրքիստանական ճանապարհը դեպի Քաշմիրի (Հնդկաստան) դարպասներ: Հնդկաստանի անվտանգությանը սպառնացող վտանգը ծրագրված է Պակիստան-Թուրքիա-Ադրբեջան եռյակի կողմից։ Ժամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռազմա/ավիաբազայի մասին»,-գրել է Անանդը:
Erdogan is visiting Nakhichevan tomorrow to push and coerce for opening up Zangezur corridor connecting Turkey with Azerbaijan by land passing through the sovereignty of Armenia without any objection from Armenia. Not a great news for India as well, as it’s designed to activate…
— Rananjay Anand (@BrahmasmiAham) September 24, 2023